Ինչ վիճակ է Լարսում, քանի օր է պետք անցակետը հատելու համար. կցորդը մանրամասներ է հայտնում

Վրաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհին հերթեր չկան, իսկ անցակետն աշխատում է բնականոն ռեժիմով: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ՌԴ-ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ շուրջ 2 հազար բեռնատար սպասում են ռուս-վրացական սահմանին։

«Հայաստանից Վերին Լարսի ուղղությամբ 500 բեռնատար կա։ Դրանց մի մասն արդեն ացակետում է, համապատասխան ձևակերպումներն են արվում», – ասաց Հակոբյանը։

Նա նշեց, որ մոտավորապես նույնքան էլ գտնվում են դեպի ՌԴ ուղղությամբ` տարբեր հատվածներում։

Կցորդը հիշեցրեց, որ ամեն օր Վերին Լարսում մաքսազերծում է անցնում շուրջ 150 հայկական բեռնատար։ Հայաստանից դեպի ՌԴ սահման ճանապարհը հայկական փոխադրողներն

անցնում են 2-3 օրում։
Նշենք, որ Վերին Լարսի անցակետի վերակառուցումից հետո՝ 2022 թվականին, դրա թողունակությունը գրեթե կրկնակի աճել է։ Այժմ այնտեղ գործում է 39 գոտի, 12–ը՝ բեռնատարների, երկուսը ՝ ավտոբուսների, 24 – ը՝ մարդատար ավտոմեքենաների համար։ Եվս մեկն էլ պահեստային գոտի է։

Վերին Լարս տանող ճանապարհը միակ գործող ցամաքային երթուղին է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ (Վրաստանի տարածքով):

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031