Դրամապանակ գողացած կինը հայտնաբերվել է Տիգրան Մեծի պողոտայում
Հուլիսի 13-ին ոստիկանության Էրեբունու բաժին դիմած քաղաքացին հայտնել էր, որ Խորենացու փողոցի խանութներից մեկում գողացել են իր դրամապանակը, որի մեջ փող և բանկային քարտ կար։
Էրեբունու բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ գողությունը կատարել է Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ գյուղի բնակչուհին։
Նա Տիգրան Մեծի պողոտայում հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է Էրեբունու բաժին։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է դրամապանակը:
Ձորագյուղցի կինն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին:
Նախաձեռնվել է քրեական վարույթ: