Մոդին Պուտինի հետ բանակցություններն անվանել է արդյունավետ

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին արդյունավետ է անվանել ռուսական և հնդկական պատվիրակությունների՝ Կրեմլում կայացած պաշտոնական բանակցությունները։ Այս մասին նա ռուսերեն գրառում է կատարել X սոցիալական հարթակում։

«Այսօր Կրեմլում տեղի ունեցան արդյունավետ բանակցություններ նախագահ Պուտինի հետ։ Բանակցությունների ընթացքում քննարկվեցին հնդկական-ռուսական համագործակցության դիվերսիֆիկացման ուղիներն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են առևտուրը, անվտանգությունը, գյուղատնտեսությունը, տեխնոլոգիաները և նորարարությունները։ Մենք մեծ նշանակություն ենք տալիս տրանսպորտային հասանելիությանը և մշակութային փոխանակմանը», – նշել է Մոդին:

Իր հերթին, հանդիպման ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել Հնդկաստանի վարչապետին ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորման ուղիներ փնտրելու փորձերի համար։

Ըստ «Ինտերֆաքս» գործակալության՝ վարչապետ Մոդին նույնպես նշել է, որ հունիսի 8-ին ոչ պաշտոնական շփումների ժամանակ քննարկվել է Ուկրաինայում հակամարտության հարցը։

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին վերընտրվելուց հետո իր առաջին պաշտոնական այցը կատարում է Ռուսաստան։

Տեսանյութեր

Լրահոս