Բաժիններ՝

Ես այդ մասին ոչինչ չգիտեմ․ Քևին Սփեյսին՝ իր հայաստանյան այցի շուրջ բարձրացած աղմուկի մասին

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրը` հոլիվուդյան դերասան Քևին Սփեյսին ոչինչ չգիտի Հայաստան իր այցի շուրջ բարձրացված աղմուկի, Ամերիկյան համալսարանում իր հետ հանդիպումը չեղարկելու մասին։ Այդ մասին օսկարակիր դերասանն ասաց այսօր Կինոյի տանը՝ պատասխանելով Sputnik Արմենիայի թղթակցի հարցին, թե ինչպես է վերաբերվում իր այցի հետ կապված հակասական արձագանքներին։

«Ես հրավիրվել եմ ձեր երկիր՝ լինելու փառատոնի պատվավոր հյուր։ Ինձ համար մեծ պատիվ է այստեղ լինելը։ Իսկապես զգացված եմ։ Ես հակասությունների մեջ ներգրավված չեմ, ես այդ մասին ոչինչ չգիտեմ։ Ես անում եմ այն, ինչի համար եկել եմ»,- ասաց Սփեյսին։

Նշենք, որ այսօր Կինոյի տանը Քևին Սփեյսին հանդիպում է երկրպագուների, լրագրողների հետ։ Հանդիպման ժամանակ դերասանի երկրպագուներից մեկը նրան «Պռեգոմեշ» հայկական բրենդի արծաթյա մատանի նվիրեց` շեշտելով, որ այն օծվել է եկեղեցում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս