ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Արգենտինային Անկախության օրվա առթիվ
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը շնորհավորական ուղերձ է հղել Արգենտինայի Հանրապետության Անկախության օրվա առթիվ։
ԱԳՆ-ն Արգենտինայի Անկախության օրվա առթիվ շնորհավորել է X-ի միկրոբլոգում արված գրառմամբ։
«Մեր ամենաջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն Արգենտինայի կառավարությանը և պատմականորեն բարեկամ ժողովրդին՝ Արգենտինայի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ»,- նշված է ԱԳՆ գրառման մեջ։