«Բայդենի առողջական վիճակն ինձ չի մտահոգում». Շոլց

«Միացյալ Նահանգների նախագահ Ջոզեֆ Բայդենի առողջական վիճակն ինձ չի մտահոգում», – այսօր հայտարարել է Գերմանիայի դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցը։ Այդ մասին գերմանական կառավարության ղեկավարը խոսել է Բեռլինի օդանավակայանում՝ Վաշինգտոնում այսօր մեկնարկող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մեկնելուց առաջ։

«Բայդենի հետ իմ բազմաթիվ զրույցներից ես կարող եմ միայն եզրակացնել, որ նա այս գագաթնաժողովը շատ լավ է նախապատրաստել։ Այնպես որ, կարծում եմ՝ սա շատ հաջողված հավաք է լինելու»,- ասել է Շոլցը։

Տեսանյութեր

Լրահոս