Էդուարդ Սպերցյանը նոր մրցաշրջանում կլինի «Կրասնոդար»-ի ավագը
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը նոր մրցաշրջանում կլինի «Կրասնոդար»-ի հիմնական ավագը:
Այս մասին հայտնել է «Կրասնոդար»-ի գլխավոր մարզիչ Մուրադ Մուսաևը: Նախորդ մրցաշրջանում «Կրասնոդար»-ի ավագը դարպասապահ Սաֆոնովն էր:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2023/24 մրցաշրջանի լավագույն կիսապաշտպաններից է: Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության ավարտված մրցաշրջանում Սպերցյանը մասնակցել է 29 հանդիպման, դարձել է 11 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: