Վարչապետի աշխատակազմի մատակարար «Վինո Վինո»-ի շահույթը կրկնակի նվազել է․ անկում, թե՞ արտոնյալ կարգավիճակ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Վարչապետի աշխատակազմի խմիչքի մատակարարի շահույթը գրեթե կրկնակի պակասել է: Ինչին է պարտական նման վստահության համար «Վինո Վինո» ՍՊԸ-ն, թերեւս հայտնի կդառնա հետագայում, քանզի ՍՊԸ-ն ՀՀ հարյուրավոր ոգելից խմիչք վաճառող կազմակերպություններից եզակին է, որը «մեկ անձից» գնման ռեժիմով Նիկոլ Փաշինյանի հիմնարկին պարբերաբար մատակարարում է խմիչք։

Տարակուսելին այն է, որ հիշյալ մատակարարումների եւ ՀՀ տնտեսական աճի ֆոնին՝ «Վինո Վինո» ՍՊԸ-ի շահույթը վիթխարի անկում է ապրում` 2022 թվականի 734.7 միլիոն դրամի համեմատ 2023 թվականի շահույթը դարձել է 468.4 միլիոն դրամ։

Սա կարող է իրատեսական լինել, եթե օրինակ, որեւէ գնորդ ապրանքի դիմաց «փողը չի տալիս» կամ կազմակերպությունը այնքան արտոնյալ վիճակ է վաստակել, որ կարողանում է նվազ արտացոլել հարկվող շահույթը»:

Տեսանյութեր

Լրահոս