Վիզաների ազատականացման սոուսի տակ հանրաքվեով Ադրբեջանի օկուպացրած ՀՀ ինքնիշխան տարածքներն են տալու՝ 340 քկմ, ու ձևակերպեն՝ սա է մեր կադաստրի վկայականը. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների մասին հարցին՝ նշեց, որ վիզաների ազատականացման սոուսի տակ հանրաքվեով Նիկոլ Փաշինյանը Հայաստանից տարածքներ է տալու:

«Չասե՞ց՝ հանրաքվե է պետք Սյունիքում: Դրանով նա ապացուցեց, որ հակասահմանադրական է եղել Գորիս-Կապան 21 կմ ճանապարհի հանձնումը և Տավուշում սահմանազատումն ու սահմանային սյուների տեղադրումը: Այսինքն, Գորիս-Կապան ճանապարհն առանց հանրաքվեի է տվել, Տավուշում՝ Ոսկեպարի, Կիրանցի եղած-չեղածն առանց հանրաքվեի է տվել, բայց այնտեղ էլի բաներ կան… Պա՞րզ չի՝ ինչ է, Ալիևի գրաված 340 քկմ-ն է: Ալիևն ասել է, չէ՞, հետ չեմ գնալու: Նիկոլն էլ կասի՝ ես ի՞նչ անեմ, ժողովուրդն է…, բայց ժողովրդին հո չի՞ գնալու ասի՝ հող ենք տալու, պիտի ասի՝ սա խաղաղության մասին է: Գալու է ասի՝ Վալոդ ջան, ուզո՞ւմ ես տղեդ չմեռնի, երջանիկ ապրես, էժան պոմիդոր ուտես, նա էլ կասի՝ հա:

Հետո կասի՝ բա ուզո՞ւմ ես էժան թուրքական պոմիդոր ուտելուց հետո մի հատ էլ առանց վիզա Եվրոպա գնաս, կասի՝ իհարկե: Բայց սրա տակ դնելու են ու Ադրբեջանի օկուպացրած տարածքները տան ու ձևակերպեն: Ու ասի՝ սա է մեր կադաստրի վկայականը»,- մանրամասնել է Շարմազանովը:

Մանրամասները՝ տեսանյութում

Կարդացեք նաև

 

Տեսանյութեր

Լրահոս