Զելենսկին խնդրել է G7 երկրներին արագացնել F-16 կործանիչների մատակարարումներն Ուկրաինային
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Յոթնյակի երկրներին խնդրել է արագացնել F-16 կործանիչներ-ռմբակոծիչների մատակարարումը, և նրանց համար օդաչուների պատրաստումը։
Այս մասին Ուկրաինայի նախագահն ասել է G7-ի գագաթնաժողովի իր ելույթում։
«Խնդրում եմ նաև անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի արագացնենք մեր անցումը F-16-ին, ինչը նշանակում է արագացնել օդաչուների ուսուցումը և ավելացնել օդաչուների պատրաստման կենտրոնների թիվը»,- ասել է նա։
Զելենսկին անհրաժեշտ է համարել կատարյալ դարձնել փոխգործակցությունը Ուկրաինային օգնության համար։
Ուկրաինայի նախագահը նաև կոչ է արել արևմտյան երկրներին մշակել երկրի վերականգնման հստակ ծրագիր, որը նման կլինի Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո եվրոպական երկրների վերականգնման «Մարշալ պլանին»։
«Եկեք միասին կազմենք վերականգնման նման ծրագիր և հաստատենք այն նաև G7+-ի համատեղ հայտարարությամբ»,- նշել է Զելենսկին։
Նա կարծիք է հայտնել, որ նման փաստաթուղթ պետք է պատրաստվի Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի համար, որը տեղի կունենա հուլիսին։