«Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահությունը՝ Փաշինյանի կողմից Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական պատերազմ սադրելու մասին
«Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահությունը տագնապով նշում է, որ ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության, Թուրքիայի հատուկ ծառայությունների կողմից ուղղորդվող Փաշինյանն ու իր խառնամբոխը սադրում են քաղաքացիական պատերազմ Հայաստանի Հանրապետությունում։ Նրանց նպատակը իրավիճակի ապակայունացումն է Հայաստանում՝ տեղեկատվական պատերազմի ուղեկցմամբ, պետականության քայքայման տեխնոլոգիաների լայն կիրառմամբ, որոնք փորձարկվել են Ուկրաինայում, ուղղված հակառուսական, ռուսատյաց տրամադրությունների հրահրմանը։
Փաշինյանի հակաժողովրդական վարչակարգը հոգեվարքի մեջ է, ինչն առանձնապես ցայտուն դրսևորվում է մեր օրերում, երբ ազգային-ազատագրական շարժումը, որը ղեկավարում է Հայ Առաքելական եկեղեցու արժանավոր զավակ, արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը, ձեռք է բերել հիրավի համաժողովրդական բնույթ։ Փաշինյանը և նրա շրջապատը գիտակցում են իրենց վարչակարգի կործանման անխուսափելիությունը, վարչակարգ, որը հաստատել են 2018թ. ապրիլ-մայիսին պետական հեղաշրջման հետևանքով։ Դա գիտակցում են նաև նրա տերերը, որոնք վերջին ժամանակներս մտացածին պատրվակներով սկսել են խիստ հաճախ հայտնվել Հայաստանում։
Ռուսաստանի հաջողությունները Հատուկ ռազմական գործողությունում, ռազմական գործողությունների ուկրաինական թատերաբեմում ՆԱՏՕ-ի դեմ, հատկապես հրատապ են դարձնում նրանց կողմից Հարավային Կովկասում երկրորդ ճակատ բացելու սադրանքը։
Հայաստանից Գյումրիի 102-րդ ռուսական ռազմակայանի և մեր երկրում Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ ջոկատի դուրսբերման ձգձգման առնչությամբ իր գործատուների կողմից անկյուն քշված Փաշինյանը, առաջնորդվելով ինքնապահպանման բնազդով, դիմում է ահաբեկչության մեր բազմահազար քաղաքացիների նկատմամբ, որոնք ակտիվորեն մասնակցում են «Տավուշը հանուն Հայրենիքի» ընդվզման խաղաղ շարժմանը, որը գլխավորում է արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը։
«Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահությունը, ընդգծելով արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանի գլխավորած շարժման համաժողովրդական ազգային-ազատագրական բնույթը, վստահություն է հայտնում, որ Հայաստանը շուտափույթ կազատվի Փաշինյանի հակաժողովրդական վարչակարգից։ Մենք մեր կարևորագույն խնդիրն ենք համարում թույլ չտալ, որ Հայաստանում քաղաքացիական պատերազմ սանձազերծվի՝ հասկանալով, որ դա անխուսափելիորեն կհանգեցնի Հայոց պետականության քայքայմանը։ Երկրում և Հարավկովկասյան տարածաշրջանում ստեղծված ծայրահեղ տագնապալի իրավիճակում մենք համոզված ենք, որ խաղաղության և Հայաստանի Հանրապետության անկախության և ինքնիշխանության հուսալի երաշխավորը Ռուսաստանի Դաշնությունն է։
«Ազգային Միաբանություն» կուսակցությունը լիովին աջակցում է դաշնակցային, եղբայրական Ռուսաստանին, նրա արժանավորագույն նախագահ, մեծարգո Վլադիմիր Վլադիմիրի Պուտինին Ուկրաինայում ՆԱՏՕ-ի դեմ պատերազմում։ Մենք խորապես գիտակցում ենք, որ մեր տագնապալի օրերին Ռուսաստանի Զինված ուժերն Ուկրաինայում փրկում են ոչ միայն Ռուս Ուղղափառ քրիստոնեական քաղաքակրթությունը, Իսլամական և Բուդդայական քաղաքակրթությունը, այլեւ Հայ Առաքելական Քրիստոնեական քաղաքակրթությունը։
Հավատում ենք Ռուսաստանի առաջիկա հաղթանակին։ Հավատում ենք, որ կա նախանշան ՎԵՐԻՑ, որ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին և ՆՐԱ ՆՈՐԻՆ ՍՐԲԱԶՆՈՒԹՅՈՒՆ ՀՈԳԵՎՈՐ ՀԱՅՐԱՊԵՏ ԵՎ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԳԱՐԵԳԻՆ ԵՐԿՐՈՐԴԸ օրհնել են Բագրատ Գալստանյան սրբազանին Հայաստանը սատանայական թերմացքից՝ հանձինս Փաշինյանի ու նրա խառնամբոխի, ազատելու պայքարի համար, ինչը կկանխի երկրորդ ճակատի բացումը Ռուսաստանի հարավային սահմաններում։
«Ազգային Միաբանություն» կուսակցության
նախագահության նախագահ
Արտաշես Գեղամյան
հունիսի 13, 2024թ.