Բաժիններ՝

Հնդկահավի մսով ու թուրինջով պիցցա

Բաղադրիչները՝

  • 500 գ շերտավոր խմոր
  • 400 գ հնդկահավի փափկամիս
  • 2 հատ թուրինջ
  • 1 հատ գազար
  • 100 գ դդմիկ
  • 200 գ քերած պինդ պանիր
  • 3 ճ/գ ձիթապտղի ձեթ
  • 1 ճ/գ մաղադանոսի կտրտած տերևներ
  • աղ ու պղպեղ

Պատրաստման եղանակը

Շերտավոր խմորը բացեք, տեղադրեք ջուր քսած տապակի մեջ, վրան պատառաքաղով անցքեր արեք:

Հնդկահավի միսը տապակեք, մանր կտրատեք, տեղադրեք խմորի վրա, աղ ու պղպեղ արեք: Գազարն ու դդմիկը քերիչով անցկացրեք:

Թուրինջը մաքրեք կեղևից, պտղամիսը մասնատեք: Թուրինջի կտորները շարեք հնդկահավի մսի վրա, վրան ցանեք քերած գազարն ու դդմիկը, աղ ու պղպեղ արեք, ցողեք ձեթով:

10 րոպեով տեղադրեք 200 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցում, ապա հանեք, վրան լցրեք քերած պանիրն ու ևս 15 րոպե տապակեք ջեռոցում:

Տեսանյութեր

Լրահոս