2012 թվականին Ռուսաստանից զենքի արտահանումն աճել է 12 տոկոսով. Պուտին
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ ներկայացրել է նախորդ տարվա ընթացքում Ռուսաստանից սպառազինության արտահանման մասին վերջնական տվյալներ:
Դրանց համաձայն, 2012 թվականին Ռուսաստանից զենքի արտահանումն աճել է 12 տոկոսով, զենքի արտահանման ծավալը կազմել է 15.2 միլիարդ դոլար: Պուտինը գոհացուցիչ է անվանել տվյալ ցուցանիշները:
Նա հավելել է, որ զենքի արտահանման ծավալի հարցում Ռուսաստանի հարևանությամբ է գտնվում միայն ԱՄՆ-ը՝ ընդգծելով, որ Ռուսաստանին է բաժին ընկնում համաշխարհային շուկայի ավելի քան մեկ քառորդը:
Պուտինի խոսքերով՝ ռուսական զենքն արտահանվել է աշխարհի 66 երկիր, իսկ 85 երկրի հետ կնքված է ռազմատեխնիկական համագործակցության մասին պայմանագիր:
Նշվում է, որ 2011 թվականին ռուսական զենքի արտահանման ծավալը կազմել է 13.2 միլիարդ դոլար:



