Բաժիններ՝

Ալկարասը դուրս է եկել «Ռոլան Գարոս»-ի կիսաեզրափակիչ

Թենիսի աշխարհի 3-րդ ռակետ Կարլոս Ալկարասը Ֆրանսիայի բաց առաջնությունում` «Ռոլան Գարոս»-ում դուրս է եկել կիսաեզրափակիչ:

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում ընթացող «Ռոլան Գարոս»-ի տղամարդկանց մենախաղի քառորդ եզրափակիչում Կարլոս Ալկարասը մրցեց հույն Ստեֆանոս Ցիցիպասի հետ: 2 ժամ ձգված մրցախաղում իսպանացին առավելության հասավ երեք սեթերից հետո` 3:6, 6:7, 4:6 հաշվով:

Կիսաեզրափակիչ դուրս եկած Ալկարասը կմրցի Յանիկ Սինների հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս