Բաժիններ՝

Բռնցքամարտի հավաքականի մարզիչն ամփոփել է վարկանիշային մրցաշարի արդյունքները

Հայաստանի բռնցքամարտի տղամարդկանց թիմի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանն ամփոփեց Փարիզի ամառային Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարի արդյունքները:

«Կարելի էր մեկից ավելի ուղեգիր նվաճել թեկուզ առաջին, երկրորդ վարկանիշային մրցաշարերում: Իրատեսորեն ես 2-3 ուղեգրի ակնկալիք ունեի: Այս մրցաշարում շատ ավելի դժվար էր: Եթե, օրինակ` աշխարհի առաջնությունում Ռաֆայել Հովհաննիսյանն իր քաշային կարգում 4 մենամարտ հաղթեր, ինչպես այստեղ, ապա կդառնար աշխարհի չեմպիոն: Մի քաշային կարգում մրցում էր 72 բռնցքամարտիկ. սրանով ամեն ինչ ասված է»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Կարեն Աղամալյանը:

Գլխավոր մարզչի խոսքով` վարկանիշային մրցաշարերի և եվրոպական մրցաշարերի խիտ գրաֆիկն անդրադարձել է մարզիկների նախապատրաստական փուլի վրա:

«Դավիթ Չալոյանն իրեն լավ դրսևորեց այս վարկանիշային մրցաշարում»,-առանձնացրեց Աղամալյանը:

Վերջինս խոսեց նաև կանանց հավաքականի ելույթներից` ընդգծելով, որ վարկանիշին առավել մոտ էր Անի Հովսեփյանը: Իսկ ըստ մարզչական շտաբի` Եկատերինա Սիչովայի մենամարտում Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկի մենամարտում սխալ որոշում է կայացվել մրցավարների կողմից:

Հայաստանը 33-րդ ամառային Օլիմպիական խաղերին դեռևս ունի 12 մասնակից՝ հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը, ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը, Մալխաս Ամոյանը, Սլավիկ Գալստյանը, Վազգեն Թևանյանը, Արսեն Հարությունյանը, մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, ծանրորդներ Անդրանիկ Կարապետյանը, Գարիկ Կարապետյանը և Վարազդատ Լալայանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս