Սուրեն Պապիկյանը հետևել է ԶՈՒ հատուկ նշանակության ուժերի զորավարժությանը

Հունիսի 3-ին բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի հետ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում հետևել եմ ԶՈՒ հատուկ նշանակության ուժերի մարտական հրաձգությամբ մարտավարամասնագիտական զորավարժությանը։

Զորավարժությանը ներգրավված հատուկ նշանակության ուժերը, հրետանային, ռեակտիվ-հրետանային, ականանետային, հակատանկային, բանակային ավիացիայի, հակաօդային պաշտպանության, ԱԹՍ և ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումներն իրականացրել են տարաբնույթ միջոցառումներ, խաղարկվել են հատուկ գործողությունների, պաշտպանողական, հակահարձակողական և հակադիվերսիոն պայքարի սցենարներ։

Զորավարժությանն ակտիվ մասնակցել են հայրենական մի շարք ռազմարդյունաբերական ընկերություններ՝ ներկայացնելով ժամանակակից միջոցներ, որոնք անցել են փորձարկումներ և համալրել ԶՈՒ զինանոցը:

Զորավարժության ավարտին շնորհակալություն եմ հայտնել անձնակազմին՝ մասնագիտական բարձր որակների, հրաձգությունն ու առաջադրված խնդիրները, զորքերի ներդաշնակումը գերազանց կատարելու համար:

Տեսանյութեր

Լրահոս