Բաժիններ՝

Իսրայելական տանկերը հասել են Ռաֆահ քաղաքի կենտրոն․ Reuters

Իսրայելի բանակի տանկերը և զրահամեքենաները հասել են Գազայի շրջանի հարավում տեղակայված Ռաֆահ քաղաքի կենտրոնական հատված։

Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ականատեսներին։ Ռաֆահի կենտրոնական Ալ-Աուդա մզկիթի մոտ նկատվել են տանկեր և զրահամեքենաներ՝ զինված գնդացիրներով։

Իսրայելական զինվորականները հայտարարել են, որ իրենց ուժերը շարունակում են գործել Ռաֆահի շրջանում՝ չմեկնաբանելով քաղաքի կենտրոն հաղորդվող առաջխաղացումը:

Հաղորդվում է նաև, որ անցած գիշերվա ընթացքում իսրայելական օդուժն ու տանկերը ռմբակոծել են Ռաֆահը։

Ըստ Գազայի հատվածի առողջապահական համակարգի հաղորդման՝ Ռաֆահ քաղաքում փախստականների վրանային ճամբարի վրա Իսրայելի հարվածի հետևանքով առնվազն 45 մարդ է զոհվել, իսկ հարյուրավոր մարդիկ տաբեր աստիճանի այրվածքներ ու վնասվածքներ են ստացել։

Միջազգային հանրությունն ու հումանիտար կազմակերպություններն արդեն իսկ դատապարտել են Իսրայելի կողմից հասցված հարվածը խաղաղ բնակչության դեմ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս