«Չեմ տեսել, չգիտեմ». Տավուշեցի Վահե Ղալումյանը չգիտի, որ Կիրանցը բաժանվել է երկու հատվածի

Կիրանցում աշխատող լրատվականներին տեղի բնակիչներն ահազանգում են, որ գյուղում սննդամթերքի պակաս կա, սնունդ առաքող մեքենաները չեն կարողանում մուտք գործել Կիրանց։ Սակայն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության տավուշեցի պատգամավոր Վահե Ղալումյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հերքեց Կիրանցի բնակիչների ահազանգը, ասելով, թե սուտ է և որևէ խնդիր չկա։

Եվ իր տեսակետը հիմնավորելու համար էլ մեջբերեց հարազատ եղբոր՝ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի աշխատակազմի հայտարարությունը, որով նույնպես հերքել էին բնակիչների ասածը։

Ինչ վերաբերում է ահազանգերին, որ գիշերը սյուներ են դրվել բնակիչներից մեկի այգում ու դպրոցի մոտ, դրանով գյուղը կիսել երկու հատվածի, Վահե Ղալումյանն ասաց, թե տեղյակ չէ։

«Չեմ տեսել, չգիտեմ, սահմազատման վերաբերյալ տեղեկություն չունեմ։

Կարդացեք նաև

Իմ իմանալով՝ տեխնիկա են տեղափոխում, որպեսզի այլընտրանքային ճանապարհի վերանորոգումը սկսվի»,- շեշտեց Վահե Ղալումյանը։

Նա նաև ասաց, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարց չի քննարկվում։

«Գիտեմ, որ նախաձեռնել էին Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց, բայց չսկսեցին, թե ինչու, իրենց կարող եք հարցնել»,- շեշտեց նա։

Ինչ վերաբերում է Բագրատ սրբազանի հետ հանդիպմանը, տավուշեցի պատգամավորն ասաց.

«Երբ Բագրատը վերջնական կորոշի զբաղվել քաղաքականությամբ, այդ հարցը կնայենք»,- ընդգծեց ՔՊ-կան պատգամավորը և հավելեց, որ խմբակցությունում ընդհանուր ներքաղաքական վիճակի վերաբերյալ քննարկում չի եղել։

Տեսանյութեր

Լրահոս