Օդիլ Ռենո-Բասոն Երեւանում վերընտրվել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի նախագահ
Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) կառավարիչների խորհուրդը մայիսի 16-ին երկրորդ ժամկետով վերընտրել է Օդիլ Ռենո-Բասոյին բանկի նախագահ։
Ընտրությունները տեղի են ունեցել Երեւանում ընթացող բիզնես-համաժողովի ընթացքում։
«ՎԶԵԲ ղեկավարումը 2020-ից ինձ համար պատիվ է դարձել՝ նկատի ունենալով նրա կենսական կարեւոր դերը շատ տարածաշրջաններում, աննախադեպ աշխարհաքաղաքական լարվածության շրջանում։ Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել բաժնետերերին իրենց աջակցության համար վերջին մի քանի տարիներին։ Ես կփորձեմ արդարացնել նրանց վստահությունը՝ էլ ավելի մեծ ազդեցություն գործելով, շարունակելոբվ բանկի փոխակերպումն ու ընդլայնելով համագործակցությունը մեր գործընկերների հետ»,- նշել է նա ընտրություններից հետո։