Ռուսական կողմը սկսել է ապամոնտաժել Հայ-ադրբեջանական շփման գծում տեղակայված իր սահմանապահ հենակետերը. Կարապետ Պողոսյան
Գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը գրում է. «Ռուսական կողմը սկսել է ապամոնտաժել Հայ-ադրբեջանական շփման գծում տեղակայված իր սահմանապահ հենակետերը։
2020թ 44-օրյա նոյեմբերի 9֊ի խայտառակ պայմանագրից հետո, շփման գծի ողջ հատվածի ամենավտանգավոր մասերում տեղակայվել էին նման հենակետեր, որոնց նպատակն էր զսպել ադրբեջանական ագրեսիայի դրսևորումները, ծախսվել էր ավելի քան 2 մլդ ռուսական ռուբլի, չնայած որ փաշինյանը մշտապես խուսանավել էր այս հենակետերին իրավաբանական կարգավիճակ տալ։
Սակայն, ադրբեջանական շահերի պաշտպան փաշինյանի վերջին Մոսկովյան այցի ժամանակ պահանջ էր ներկայացվել դրանք ապամոնտաժելու։
Ի դեպ, ռուսական ՍԶ հեռացումը Հայաստանի հարավից անհանգստություն է առաջացրել նաև իրանական կողմում, քանի որ ռուսական ներկայությունը թույլ չէր տալիս մեկուսացնել հայ-իրանական ցամաքային կապը, իսկ փաշինյանի նման քայլը այլևս կասկածի տակ է դնում այն։
Սա հերթական ապացույցն է այն բանի, որ փաշինյանի պաշտոնավարումը չափազանց վտանգավոր է ՀՀ համար և կրկնում է բոլոր այն գործողությունները ինչի արդյունքում կորցրեցինք Արցախի Հանրապետությունը
Հ.Գ
Լուսանկարները Երասխի հատվածից, մինչ ապամոնտաժումը և ապամոնտաժված»: