Բռնցքամարտիկները վերջին նախապատրաստական փուլն են անցնում վարկանիշային մրցաշարից առաջ
Հայաստանի բռնցքամարտի կանանց և տղամարդկանց թիմերը վերջին հավաքն են անցկացնում Փարիզի Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարից առաջ:
Կարեն Աղամալյանի և Ռաֆայել Մեհրաբյանի գլխավորած թիմերը Երևանի «Օլիմպավան»-ում ընդլայնված կազմով նախապատրաստվում են Թաիլանդում կայանալիք վարկանիշային մրցաշարին:
Միջազգային օլիմպիական կոմիտեի հովանու ներքո անցկացվող մրցաշարը վերջինն է, որտեղ բռնցքամարտիկները կկարողանան ուղեգիր նվաճել Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար:
Թաիլանդի վարկանիշային մրցաշարը կմեկնարկի մայիսի 23-ին:
Հայաստանի դեռևս ոչ մի ուղեգիր չի նվաճել բռնցքամարտում: