Բաժիններ՝

Բլինքենը ժամանել է Կիև՝ Վաշինգտոնի աջակցությունը հայտնելու Ուկրաինային

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ժամանել է Կիև, որպեսզի ԱՄՆ-ի աջակցությունը հայտնի Ուկրաինային:ԱՄՆ պետքարտուղարությունը հայտնում է, որ Բլինքենը հանդիպումներ կունենա Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի, վարչապետ Դենիս Շմիգալի, արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ՝ քննարկելու մարտի դաշտում տիրող իրավիճակը, ինչպես նաև ԱՄՆ անվտանգության և տնտեսական աջակցության ազդեցությունը։

«Նա կընդգծի Ամերիկայի հանձնառությունն Ուկրաինայի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և ժողովրդավարությանը՝ Ռուսաստանի շարունակվող հարձակման պայմաններում», – նշված է հայտարարության մեջ։

Բլինքենի այցից մի քանի շաբաթ առաջ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել էր 95 միլիարդ դոլարի արտաքին օգնության փաթեթը, որը հաստատել էր Կոնգրեսը և որը ներառում է գրեթե 61 միլիարդ դոլարի օգնություն Ուկրաինային։

Միևնույն ժամանակ Ռուսաստանը շարունակում է ինտենսիվ ռազմական գործողություններն Ուկրաինայի հյուսիս-արևելքում․ վերջին շաբաթվա ընթացքում ռուսական ուժերը մի քանի լուրջ առաջխաղացում են ունեցել Խարկովում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս