Բաժիններ՝

Երևանը հիմա էլ հյուրանոցների պակաս ունի. մամուլ

«Երևանում այս տարվա ընթացքում շահագործման կհանձնվեն ժամանակակից բոլոր պահանջներին համապատասխանող 5 հյուրանոցային համալիրներ: Երևանում այսօր կա 44 հյուրանոց: Գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը հայտնել է, որ արդեն հայտեր կան, քննարկվում են նախագծեր, որպեսզի բոլոր այն վարչական շրջաններում, որտեղ հյուրանոցներ կառուցելու հնարավորություն կա, ներգրավվեն շահագրգիռ ներդրողներ»,- գրում է «Չորրորդ Ինքնիշխանություն» օրաթերթը և շարունակում.

«Ներգնա տուրիզմ կազմակերպող ընկերությունները, մինչդեռ, կարծում են, որ հյուրանոցներ պետք են, բայց ոչ այն հյուրանոցները, որոնք հիմա կառուցվում են: «Ոչ հինգ աստղանի հյուրանոցներ, երեք աստղանի, բայց մաքուր հյուրանոցներ են պետք: Շքեղ, այդ կարգի բաների կարիք չունենք»,- նշել է հիմնականում իրանցի զբոսաշրջիկներին սպասարկող «Տաթև տուր» գործակալության տնօրեն Արմեն Դավուդյանը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս