Բաժիններ՝

Հավի լցոնած բդիկներ

Բաղադրիչները`

  • 4 հատ հավի բդիկ
  • 1 գլուխ սոխ
  • 1 ճ.գ. կարագ
  • 200 գ շամպինյոն
  • 1 հատ ձու
  • 100 գ կոկոսի փաթիլներ
  • 2 ճ.գ. բուսական յուղ
  • աղացած սև պղպեղ
  • աղ

Պատրաստման եղանակը

Հավի բդիկներից թաղանթը կտրելով զգուշորեն հեռացրեք մաշկը՝ աշխատելով չվնասել այն: Յուրաքանչյուր սրունքի հիմքից ոսկորը կտրեք: Բդիկի միսն առանձնացրեք ոսկորից, փափուկ միսը մսաղացով աղացեք:

Սոխը մանր կտրտեք, տապակեք կարագի մեջ մինչև բաց ոսկեգույն երանգ ստանալը: Սունկը կտրատեք, խառնեք սոխի հետ ու տապակեք մինչև պատրաստ լինելը: Պատրաստի շամպինյոնները թողեք՝ հովանան:

Շամպինյոններն ավելացրեք մսի խճողակին, աղ ու պղպեղ արեք, խառնեք:

Հավի բդիկների մաշկը լցոնեք ստացված խառնուրդով և այնպես կարեք, որ ամբողջական հավի բդիկի տեսք ստանա: Բդիկը թաթախեք հարած ձվի, ապա կոկոսի փաթիլների կեսի մեջ: Հավի լցոնած բդիկները տապակեք բուսական յուղի մեջ մինչև պատրաստ լինելը:

Կարի թելերը հեռացրեք, բդիկների վրա ցանեք մնացած կոկոսի փաթիլներն ու մատուցեք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս