Տոկաևը ողջունել է Ղազախստանում բանակցություններ անցկացնելու Բաքվի և Երևանի համաձայնությունը

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ողջունել է իր երկրի տարածքում բանակցություններ անցկացնելու՝ Բաքվի և Երևանի համաձայնությունը։ Այս մասին նշված է Ղազախստանի նախագահի պաշտոնական կայքում այսօր տեղադրված հայտարարության մեջ։

«Ողջունում եմ, որ Ադրբեջանի Հանրապետությունն ու Հայաստանի Հանրապետությունը համաձայնություն են տվել ղազախական կողմի՝ խաղաղության պայմանագրի մշակմանը նվիրված ԱԳ նախարարների հանդիպում անցկացնելու առաջարկին։

Խորհրդանշական է, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում, որտեղ 1991-ի դեկտեմբերին ստորագրվել է Ալմա-Աթայի պատմական հռչակագիրը, որով ամրագրվել են ԱՊՀ երկրների անկախ զարգացման և միջպետական սահմանների հստակեցման հիմքերը», – հայտարարել է Տոկաևը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031