Ողջունում ենք Բաքվի և Երևանի հարաբերություններում առկա դրական քայլերը․ Թուրքիայի իշխող կուսակցության ներկայացուցիչ
Ողջունում ենք Բաքվի և Երևանի հարաբերություններում առկա դրական քայլերը։ Այս մասին հայտարարել է երկրում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պաշտոնական ներկայացուցիչ Օմեր Չելիքը:
Նա նշել է, որ Անկարան ուշադիր հետևում է հայ-ադրբեջանական սահմանի մասին համաձայնագրի շուրջ գործընթացի զարգացմանը։
«Անկախ մեր օրակարգից, մենք ուշադիր հետևում ենք Ադրբեջանի հետ կապված հարցերին։ Ադրբեջանի և Հայաստանի սահմանային հարցերով պատվիրակությունները հանդիպել են 8-րդ անգամ։
Սահմանին սահմանաքար է տեղադրվել, թեև խորհրդանշական։ Մենք ողջունում ենք ներդրումը տարածաշրջանում խաղաղության ամրապնդման և «Ադրբեջանի վրա հարձակումներից հրաժարվելու գործում» (չակերտները՝ Tert.am)»,- հայտարարել է Չելիքը։