Եվրամիությունը պետք է ընդլայնվի, այլապես «երկաթե վարագույր» կառաջանա. Միշել
Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելն ասել է, որ նոր անդամների ընդունումը «կենսական նշանակություն ունի» եվրոպական համայնքի համար և կոչ է արել «չվախենալ» Ուկրաինայի եվրաինտեգրումից։ Այս մասին գրում է euronews.com-ը:
«Ընդլայնումը կենսական նշանակություն ունի ԵՄ ապագայի համար, քանի որ առանց ընդլայնման կլինի նոր երկաթե վարագույրի վտանգ», – լրագրողներին տված հարցազրույցում ասել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։
«Չափազանց վտանգավոր կլինի ունենալ անկայուն, ոչ բավականաչափ բարեկեցիկ, տնտեսական զարգացում չունեցող հարևաններ: Ե՛վ թեկնածու երկրների, և՛ ԵՄ-ի շահերից է բխում առաջընթացի հասնելն ու այն արագացնելը»,- հավելել է նա:
Ըստ Միշելի, եթե 20 տարի առաջ տասը նոր անդամ, այդ թվում՝ յոթ նախկին խորհրդային հանրապետություն և արբանյակ պետություն չմիանար ԵՄ-ին, ապա Միությունը և չմիավորված երկրները «դե ֆակտո կբաժանվեին միմյանցից երկաթե վարագույրով», իսկ արևելյան երկրները կդառնային Կրեմլի «քաղաքական» ու դրանց տիրանալու գաղափարական փորձերի թիրախը: