Սուսաննա Գաբոյանը շախմատի Եվրոպայի առաջնության 4-րդ տուրում հաղթել է
Շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում կայացել են 4-րդ տուրի պարտիաները:
Հունական Հռոդոսում ընթացող Եվրոպայի անհատական առաջնության 4-րդ տուրում Էլինա Դանիելյանը պարտվեց, Սուսաննա Գաբոյանը հաղթանակ տոնեց, իսկ Մարիամ Մկրտչյանը ու Լիլիթ Մկրտչյանը կիսեցին միավորը:
Առաջնությունը տեղի կունենա շվեյցարական մրցակարգով, 10 խաղափուլով: Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 60.000 եվրո: Առաջնությունը նաև ընտրական փուլ է հանդիսանում կանանց աշխարհի գավաթի համար: Նախնական տվյալներով՝ մասնակցության իրավունք կստանան առնվազն 10 շախմատիստներ: