Կքննարկվեն տարածաշրջանում անվտանգային իրավիճակի հետ կապված զգայուն հարցեր. Պուտինը՝ Ալիևի հետ հանդիպմանը
                                    Կրեմլում մեկնարկել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Պուտինն իր խոսքում նշել է, որ ի թիվս այլնի կքննարկվեն տարածաշրջանում անվտանգային իրավիճակի հետ կապված հարցեր, որոնք շատ են և զգայուն:
Նշվում է, որ Ալիևը Մոսկվա է ժամանել Պուտինի հրավերով:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    