Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 342-ի՝ մեկ շաբաթում ավելանալով 37-ով

Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը մեկ շաբաթում ավելացել է 37-ով և հասել է 342-ի:

Այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

«Հոսպիտալացվել է 18 քաղաքացի։ 260 բուժառու արդեն դուրս է գրվել»,– ասված է հաղորդագրությունում։

Վարակվածներից 193-ը երեխաներ են, 149-ը` մեծահասակներ։

Տեսանյութեր

Լրահոս