Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական թիմի երեք ներկայացուցիչ կպայքարի ԵԱ-ի չեմպիոնի կոչման համար
Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական թիմի երեք ներկայացուցիչ դուրս է եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ:
Խորվաթիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանն ունի եզրափակիչի երեք մասնակիցը։ 51 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը կիսաեզրափակիչում 4։1 հաշվով հաղթեց լեհ Մաթեուս Սզոկզարին ու կպայքարի չեմպիոնության համար: 92 կգ քաշային Դավիթ Սիմոնյանը հսկայական առավելությամբ` 5։0 հաշվով հաղթեց Ուկրաինայի ներկայացուցչին, իսկ գերծանր քաշային Միսակ Տեպանյանը նույն հաշվով պարտության մատնեց լատվիացի բռնցքամարտիկին։