Տարածաշրջանի հակամարտությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով. Ահմեթ Դավութօղլու
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բաթումում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն լրագրողների հետ զրույցում անդրադարձել է «Բաքու-Թբիլիսի-Կարս» (ԲԹԿ) երկաթգծի կառուցման, տարածաշրջանային հակամարտությունների և Վրաստանում թուրքական մզկիթի կառուցման խնդիրներին.
«Մոտ ժամանակներս երեք երկրների մասնակցությամբ կիրականացվի ԲԹԿ-ի նախագիծը: Մենք կունենանք համատեղ բազում նախագծեր, դրանք բոլորը հաջողությամբ կիրագործվեն:
Մենք ապրում ենք 21-րդ դարում: Ոչ մի երկիր իրավունք չունի օկուպացնել մյուս երկրի տարածքը: Տարածաշրջանում գոյություն ունեցող հակամարտությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով:
Աջարիայում բնակվում է մոտ 100.000 մուսուլման, որոնք հանդիսանում են Վրաստանի քաղաքացիներ և ցանկանում են ունենալ մզկիթ: Բիձինա Իվանիշվիլին իր պատասխանատվության տակ է վերցրել այդ հարցը:
Եթե քրիստոնյաները կարիք ունեն եկեղեցու, ապա նույն կերպ էլ Վրաստանի քաղաքացի մուսուլմանները կարիք ունեն մզկիթի: Հուսով եմ, որ Վրաստանում կկառուցվի մզկիթ: Թուրքական կողմն էլ իր հերթին իր վրա է վերցրել Թուրքիայի տարածքում գտնվող վրացական մշակութային հուշարձանների վերականգնումը»: