Բաժիններ՝

«ՀԱՄԱՍ»-ի պատվիրակությունը Կահիրեում կքննարկի Գազայի վերաբերյալ համաձայնագիրը

Պաղեստինյան «ՀԱՄԱՍ» շարժման ներկայացուցիչներն ապրիլի 7-ին կժամանեն Եգիպտոսի մայրաքաղաք՝ քննարկելու Գազայի հատվածում հրադադարի և պատանդների փոխանակման վերաբերյալ իսրայելական կողմի հետ համաձայնագրեր կնքելու հետագա գործողությունները։

Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտնել է շարժման ղեկավարության ներկայացուցիչը։

«Վաղը՝ կիրակի, «ՀԱՄԱՍ»-ի պատվիրակությունը եգիպտական ​​կողմի հրավերով կմեկնի Կահիրե՝ քննարկելու պաղեստինյան հատվածում հրադադարի մասին համաձայնագիրը», – ասել է «ՀԱՄԱՍ»-ի ղեկավարության անդամը: Նրա խոսքերը մեջբերել է «Al Jazeera» հեռուստաալիքը։

Նա տեղեկացրել է, որ վերջին մի քանի ժամում բանակցային գործընթացը վերսկսելու վերաբերյալ ինտենսիվ քննարկումներ են ընթանքում «ՀԱՄԱՍ»-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի և միջնորդների միջև։

«ՀԱՄԱՍ»-ի առաջնորդը, հավելել է շարժման ղեկավարության ներկայացուցիչը, շեշտել է, որ բանակցությունների ցանկացած փուլ պետք է սկսվի Գազայի հատվածից իսրայելական բանակի ամբողջական դուրսբերման պահանջների ընդունման հիման վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս