Իմ անազատությունը լոկ ֆիզիկական է. հոգիս, միտքս, խիղճս ոչ մի Նիկոլ Փաշինյան բանտարկել չի կարող, և ես ավելի ազատ եմ, քան իմ դահիճները. Արմեն Աշոտյան

Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը կալանավայրից հեռավար կարգով պատասխանել է քաղաքացիների կողմից իրեն ուղղված հարցերին։

Քաղաքացի Աննա Սարգսյանը հարցրել է. «Պարո՛ն Աշոտյան, 11 ամսից ավել է՝ Ձեզ փակի տակ են պահում, խնդրում եմ՝ կասե՞ք՝ ինչո՞վ եք զբաղվում ամեն օր, ինչպե՞ս եք դիմանում այս տանջանքներին»:

Արմեն Աշոտյանը պատասխանել է․ «Իրականում այս պահին մոտ 10 ամիս է, ինչ ազատազրկված եմ: Եվ այդ երկար ու ձիգ ամիսների յուրաքանչյուր անվերջանալի թվացող օր դիմանում եմ և դիմադրում, որովհետև լավ գիտեմ, որ մենակ չեմ, լավ գիտեմ, որ իմ համեստ ուժերի չափով դեռ պետք եմ ոչ միայն ընտանիքիս, այլև Հայրենիքիս:

Անշուշտ, դժվար է: Ինչպես անգլիացիք են ասում, չկան վատ գարեջրատներ և լավ բանտեր:

Առիթ եմ ունեցել, սակայն, ասելու, որ իմ անազատությունը լոկ ֆիզիկական է, որովհետև հոգիս, միտքս, խիղճս ոչ մի Նիկոլ Փաշինյան բանտարկել չի կարող: Եվ ես ավելի ազատ եմ, քան իմ դահիճները: Եվ այս ներքին ազատության կարևորագույն աղբյուրը Տերն է: Իր լույսը և՛ ջերմացնում է, և՛ լիցքավորում է, և՛ մաքրում:

Օրերս մաքսիմալ կազմակերպված են անցնում: Բացի կենցաղային հարցերից, նաև շատ ժամանակ եմ հատկացնում կարդալուն, գրելուն, դիտելուն: Հատկապես զվարճալի են ադրբեջանական մամուլի անդրադարձները ինձ, որոնք վկայում են այն մասին, որ նրանք ուշիուշով հետևում են իմ գործունեությանն անգամ բանտում: Էպիկ է, թե ինչպես են Ադրբեջանի գրչակներն իրենց նյութերով պաշտպանում Նիկոլին ինձանից»։

Տեսանյութեր

Լրահոս