ՄԱԿ ԱԽ-ն բանաձև է ընդունել Գազայում անհապաղ զինադադար հաստատելու մասին
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բանաձև է ընդունել Գազայի հատվածում Ռամադանի տոնի մեկամսյա ժամանակահատվածում անհապաղ զինադադար հաստատելու պահանջով։
Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, բանաձևին կողմ են քվեարկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 14 երկրներ, այդ թվում՝ Մեծ Բրիտանիան, Չինաստանը, Ռուսաստանը և Ֆրանսիան, ու միայն Միացյալ Նահանգներն է ձեռնպահ մնացել։ Քվեարկությունից առաջ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը երկարատև զինադադարը մշտական հրադադարի ձևակերպելու վերաբերյալ առաջարկ է ներկայացրել, որը սակայն ԱԽ-ում չի ընդունվել։