Սգում ենք ձեզ հետ միասին, մեր եղբայրներ ու քույրեր. Էդուարդ Շարմազանով

Հայաստանի հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի և անձամբ իմ անունից անկեղծ ցավակցություններս եմ հայտնում եղբայրական ռուս ժողովրդին։

Խորին ցավակցություն եմ հայտնում ահաբեկչության զոհ դարձած մարդկանց ընտանիքներին, ուժ ու կորով մաղթում տուժածների մտերիմներին։

Հաստատակամորեն դատապարտում ենք «Կրոկուս սիթի հոլ» համերգասրահում իրականացված սարսափելի ահաբեկչական ակտը։

Ձեզ հետ միասին մենք կիսում ենք ձեր վիշտն ու կորստյան ցավը։

Շուտափույթ առողջացում ենք ցանկանում բոլոր տուժածներին։

Սգում ենք ձեզ հետ միասին, մեր եղբայրներ ու քույրեր։

Էդուարդ Շարմազանով.

ՀՀԿ ԳՄ անդամ,

ՀՀ ԱԺ փոխնախագահ 2011-2018թթ.

Տեսանյութեր

Լրահոս