«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի…». Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Պուտինին

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով: Ուղերձում ասված է.

«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,

Ընդունեք շնորհավորանքներս Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնում վերընտրվելու առթիվ։

Հուսով եմ, որ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում երկխոսությունը կզարգանա՝ ի շահ Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների։

Մաղթում եմ Ձեզ, հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, առողջություն, երջանկություն և հետագա հաջողություններ Ձեր գործունեության մեջ»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031