Թուրքիան Ռուսաստանին ակնարկել է. անհրաժեշտ է հարգել Վրաստանի տարածքային ամբողջականությունը

Բաքվում Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի արտգործնախարարների 9-րդ եռակողմ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը ընդգծել է Վրաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը միջազգայնորեն ճանաչված սահմաններում հարգելու անհրաժեշտությունը, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։

Նրա խոսքով, հանդիպման ընթացքում թուրքական կողմը վերահաստատել է իր լիակատար աջակցությունը Վրաստանի կառավարության քաղաքականությանը՝ ուղղված Աբխազիայի և Հարավային Օսիայի հակամարտությունների խաղաղ կարգավորմանը։

Թուրքիայի արտգործնախարարը շնորհավորել է Վրաստանին Եվրամիության թեկնածու երկրի կարգավիճակ ստանալու կապակցությամբ։ Նա վստահեցրել է, որ Անկարան կշարունակի աջակցել Թբիլիսիի՝ եվրաատլանտյան քաղաքական և անվտանգության կառույցներին հետագա ինտեգրման ձգտմանը:

Տեսանյութեր

Լրահոս