Բաժիններ՝

Հայ հիմնադիր ունեցող Lago ընկերությունը 22 միլիոն դոլարի ներդրում է ներգրավել

Lago ընկերությունը, որը մշակում է ալտերնատիվ վճարային համակարգ, և որի համահիմնադիրը հայազգի Րաֆֆի Սարգսյանն է, 22 միլիոն դոլարի ներդրում է ներգրավել։

Ներդրումը գլխավորել է՝ FirstMark-ը, որի գլխավոր գործընկեր Մեթ Թարքը կմիանա Lago-ի խորհրդին։ Ներդրմանը մասնակցել են նաև Y Combinator-ի, Lee Fixel’s Addition-ի, New Wave-ի, Script-ի և մի շարք անհատ ներդրողներ:

Ընկերությունը ներդրումը կուղղի ավանդական վճարումների և վճարային հարթակների համար բաց կոդով այլընտրանք ստեղծելուն։

TechCrunch-ը գրում է, որ դրա արժեքն այժմ կազմում է շուրջ 100 միլիոն դոլար։

Ընկերությունը Stripe Billing-ի և Chargebee-ի վճարային համակարգերի այլընտրանքը լինելուց զատ ինժեներներին կոմպոզիտային հաշվարկային շարժիչ է տրամադրում և ֆինանսական ու բիզնես թիմերի համար իրական ժամանակում ապահովում ճշգրիտ հաշվարկային տվյալների հասանելիություն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս