Մեր ինքնաթիռը Բրյուսել չի հասնելու, մեզ Անկարայում իջեցնելու են, եթե ճանապարհին չպայթի. Արմեն Աշոտյան

Արդեն ավանդույթ է դարձել, որ Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստի ավարտից հետո վերջինս դատական նիստերի դահլիճից դուրս գալուց առաջ հընթացս պատասխանում է 168.am-ի հարցերին:

Ստորև ներկայացնում ենք հարցուպատասխանը:

– Պարո՛ն Աշոտյան, Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսին քարտեզով էր ներկայացել, ի՞նչ եք կարծում, հաջորդ ասուլիսին այդ քարտեզն ուժի մե՞ջ է լինելու, թե՞ այլ տարածքներով է ներկայանալու:

Ա. Աշոտյան – Շատ խորհրդանշական էր, որ Հայաստանը Նիկոլի ձեռքերում դարձել էր մուլյաժ, որով ինքը խաղում էր:

Կարդացեք նաև

– Այդուհանդերձ, հիմա կալինինգրադյան թեզն է շրջանառության մեջ դրվել Սյունիքի մասով: Սերդար Քըլըչն ու Հիքմեթ Հաջիևն են դրա մասին խոսում:

Ա. Աշոտյան – Ինֆորմացիայի պակաս ունեմ: Հարցը կուսումնասիրեմ, նոր կմեկնաբանեմ:

– Եվրախորհրդի բանաձևերը մեզ ի՞նչ են տալու: Ասում են՝ կառավարության առաջին խոսափողն ասել է՝ պետք է դրանք շրջանառել:

Ա. Աշոտյան – Մեզ խոստանում են Բրյուսել տանել, բայց մեր օդանավն այդքան վառելիք չունի, Բրյուսելն էլ չի ընդունելու: Մեզ Անկարա են իջեցնելու՝ Բրյուսելի փոխարեն, եթե ճանապարհին այդ ինքնաթիռը չպայթի:

 -Պարոն Աշոտյան, դատական նիստն ավարտվել է, կարգադրիչը մեզ հրում է, ինչի՞ց են վախենում:

Ա. Աշոտյան – Հաստատ ինձանից:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս