«Ադրբեջանին պետք է խաղաղություն՝ առանց հայերի, ոչ թե հայերի հետ. Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը դրա վառ ապացույցն է»

Տաթևիկ Հայրապետյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Ոչ պատահական պատահականությամբ արդեն տևական ժամանակ Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի ելույթների օրերը կամ համընկնում է կամ էլ հաջորդում իրար։

Երբ ես ասում եմ հայ հանրության դեմ ներսից ու դրսից մղվում է քարոզչություն՝ հանձնվելու, միակողմանի զիջելու ու դրա դիմաց գոյություն չունեցող «խաղաղություն» ստանալու մասին հենց սա նկատի ունեմ։

Իսկ Ալիևի այսօրվա ելույթին կանդրադառնամ ավելի ուշ։

Կարևորը միշտ հիշեք՝ Ադրբեջանին պետք է խաղաղություն՝ առանց հայերի, ոչ թե հայերի հետ։ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը դրա վառ ապացույցն է, մնացածը՝ կեղծ ու վտանգավոր քարոզչություն է»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031