Հայաստանի ամբողջ հյուսիս-արևելքը խոցելի է լինելու. շատ կարևոր բարձունքներ են. Արթուր Խաչատրյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ Նիկոլ Փաշինյանը՝ ինչպես Ադրբեջանի բոլոր, այնպես էլ՝ Տավուշի 4 գյուղերը հանձնելու պահանջին չի ըմբոստանալու։

«Բառացի մեջբերում եմ, որ ՔՊ-ական պատգամավորները խոսում են, որ «կան ադրբեջանական անկլավներ», դրա մասին խոսում էին դեռևս 2021 թվականին։ Հիմա էլ իրենք պարզ ասում են՝ անելու ենք։ Ադրբեջանը պահանջում է, իրենք անելու են։ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունից 3-4 օր առաջ Ադրբեջանի փոխվարչապետի գրասենյակն ասել էր, որ «առանց այլևայլությունների՝ Հայաստանն այդ տարածքները պետք է ազատի»։ Դրա հետ կապված ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանն էլ ասել էր, որ «4 գյուղերի հետ կապված մենք խնդիր չունենք»։ Սկզբից այս չորսը կուզեն, հետո ուրիշ ինչ-որ գյուղեր կուզեն, հետո կասեն՝ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանը սահմանազատված չէ, ո՞վ է ասել, որ այս կամ այն բարձունքը պատկանում է Հայաստանին»,- նշեց Արթուր Խաչատրյանը։

Ըստ նրա, եթե ՀՀ իշխանությունը հանձնի այդ գյուղերը, ապա Հայաստանից Վրաստան գնացող ճանապարհը հայտնվելու է Ադրբեջանի թիրախում։

«Նայեք, բոլոր մխրճումները, որոնք տեղի են ունեցել, դրանք տեղի են ունեցել ռազմավարական նշանակության կետերում։ Դրանք այն բարձունքներն են, որտեղից շատ հեշտ է Հայաստանը մեջտեղից կիսել։

Կարդացեք նաև

Փաշինյանը երևի միակ հայն է, որը պատրաստ է մարմնով պաշտպանել բոլշևիկների գծած ճանապարհը։ Դա իր քաղաքականությունն է՝ մեղավոր են բոլորը, բացի իրենից։ Ակնհայտ է, որ մենք շարունակաբար կորուստներ ենք կրում, Փաշինյանը ժողովրդի հետ խոսում է պարզ շանտաժի լեզվով, որ եթե սա չտանք՝ պատերազմ կլինի։ Այս իշխանությունների օրակարգը կործանարար է»,- եզրափակեց Արթուր Խաչատրյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս