Երկրի ներսում սրանց ցանկացած հոխորտանքի տակ դրսում ծնկաչոք, գլխիկոր վարքագիծն է, որի հետևանքը տարածքային նոր կորուստներն են. Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այն իշխանությունը, որը 2 տարի առաջ բանակցությունների նախապայման էր առաջ քաշում 2021-22 թվականների ընթացքում ՀՀ տարածքներում ադրբեջանական մխրճված հատվածների վերադարձը, այսօր հանրությանը նախապատրաստում է միակողմանի տարածքային զիջումների:

Մի կողմից հայտարարում են, թե Ադրբեջանի հետ բանակցություններում դրական դինամիկա չկա, մյուս կողմից` դաշտ բացում այս փուլում 4, իսկ ավելի ուշ ևս 4 գյուղերի հանձնման համար:

Կրկնում եմ` այս ամենը միակողմանի զիջման ճանապարհով:

Երկրի ներսում սրանց ցանկացած հոխորտանքի տակ դրսում ծնկաչոք, գլխիկոր վարքագիծն է, որի հետևանքը տարածքային նոր կորուստներն են»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031