ԿԳՄՍ գործող նախարարի արժեհամակարգը խարսխված է գլոբալիստական լիբերալիզմի վրա, ուստի ազգայինն իր համար ոչ թե խորթ է, այլ թշնամական. Արմեն Աշոտյան

Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանն ամենշաբաթյա հարցուպատասխանի ֆորմատով շարունակում է պատասխանել քաղաքացիներին հուզող հարցերին:

Հարց 2 – Ալլա Թովմասյան

Պարո՛ն Աշոտյան, կրթությունը ցավալի վիճակում է, ի՞նչ կփոխեիք կրթական համակարգում՝ ուղղելու համար այս աղետալի վիճակը։

Արմեն Աշոտյանի պատասխանը՝

Կարդացեք նաև

Գործող նախարարին ճանաչում եմ, քանզի նա աշխատել է համակարգում դեռևս «նախկինների», այդ թվում՝ իմ ժամանակ։ Ու պետք է ազնվորեն ընդունել, որ նա մասնակցել է և ոչ թե՝ կառավարել։

Եվ երկրորդը՝ իր արժեհամակարգը խարսխված է գլոբալիստական լիբերալիզմի վրա, ուստի ազգայինն իր համար ոչ թե խորթ է, այլ թշնամական։ Իրեն մշտապես պետք է հանձնարարել, թե ինչ անել, և ոչ մի դեպքում չթողնել կարևորագույն որոշումների հարցը։ Քանի որ գործող կառավարությունն անհայրենիք, անարմատ համազգային փիլիսոփայությունն է դրել իր գործունեության հիմքում, նման կերպարը պարզապես գտածո է Փաշինյանի համար։

Արդյունքում՝ ունենք կրթական համակարգ, որից փորձում են ոչնչացնել կրթական ինքնության բաղադրիչը, որում ֆունկցիոնալ առումով անարխիա է։

Ակնհայտ է, որ պետք է վերականգնել նախկին կառուցվածքը` լուծարելով ԿԳՄՍՆ-ն։ Առավել մեծ ուշադրություն է պետք դարձնել ազգային կրթության բաղադրիչի վրա, այդ թվում` ռազմահայրենասիրական դաստիարակության։ Իսկ կրթական համակարգի արդիականացումն իրականացնել ոչ թե ֆորմալ, այլ բովանդակության առումով։

Եվ վերջում, լավ կրթություն ստանալու համար երկու հիմնական շարժիչ ուժ կա, երկու հիմնական մոտիվացիոն գործոն՝ ստացած կրթության շնորհիվ լավ ապրելը և հասարակության մեջ լավ դիրք գրավելը։ Հայաստանում այս իմաստով կարիք կա բարենպաստ միջավայր ստեղծելու։ Համաձայնենք, իշխող վերնախավին նայելով, նրանց ցածր ինտելեկտուալ, բարոյական, էմոցիոնալ մակարդակը տեսնելով՝ իմ նշած երկու մոտիվացիան էլ հանձնվում են։

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս