Բաժիններ՝

Ուկրաինայում հայտնել են Սև ծովում ռուսական պարեկանավ ոչնչացնելու մասին

Ուկրաինայում հայտնել են, որ գիշերը հեռակառավարվող նավակներով հարված են հասցրել Սև ծովում՝ Ղրիմի ափերի մոտ գտնվող ՌԴ ռազմաօդային ուժերի «Սերգեյ Կոտով» պարեկանավին։ Այս մասին հաղորդում են ուկրաինական տարբեր լրատվամիջոցներ՝ վկայակոչելով իրենց աղբյուրներին։

Համաձայն հրապարակումների՝ ռուսական ռազմական պարեկանավը, ենթադրաբար, խորտակվել է, իսկ անձնակազմին հաջողվել է փրկվել։

Ռուսական «ՌԻԱ Նովոստի»-ն հաղորդում է, որ Ղրիմի կամրջով ժամանակավորապես դադարեցվել է գնացքների երթևեկությունը, կեսգիշերից հետո արգելվել է նաև ավտոմեքենաների երթևեկությունը։ Պատճառների մասին, սակայն, ոչինչ չի հաղորդվում։

Ավելի ուշ «Ինտերֆաքս»-ը հաղորդեց, որ Ղրիմի կամրջով ավտոտրանսպորտի երթևեկությունը վերսկսվել է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031