Պատկերացնել, որ ռուս խաղաղապահների փոխարեն գալու են ֆրանսիացիներ ու գրավեն Ղարաբաղը, բարդ է․ Իսկանդարյան

Հայաստանը գործնականում սառեցրել է իր մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության աշխատանքներին։

Օրերս այս մասին France 24-ին տված հարցազրույցում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով. «Ես գնահատում եմ, որ ՀԱՊԿ-ը չի կատարել անվտանգային ոլորտի պարտավորությունները Հայաստանի նկատմամբ, մասնավորապես՝ 2021 թվականին, 2022 թվականին, և դա չէր կարող անցնել առանց հետևանքների։ Եվ հետևանքն էլ այն է, որ մենք գործնականում, ըստ էության, սառեցրել ենք մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ում»։

168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությանը՝ «Կովկասի ինստիտուտի» տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը նախ շեշտեց՝ իրականում ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններն, արդեն տարիներ է, ինչ սառեցված են, և գետնի վրա Հայաստան-ՀԱՊԿ համագործակցություն չկա։«Այո՛, 2

020 թվականից են սառեցված Հայաստան-ՀԱՊԿ հարաբերությունները, բայց դա ոչ թե ՀԱՊԿ-ից դուրս գալ է նշանակում, որը կարող է լինել, կարող է՝ ոչ, այլ պարզապես արձանագրումն է այն ճգնաժամի, որն առկա է»,- ասաց Ալեքսանդր Իսկանդարյանը։

Ինչ վերաբերում է Հայաստանի՝ ՀԱՊԿ-ի նկատմամբ ունեցած դժգոհություններին, ապա Իսկանդարյանը նշեց, որ դրանք եղել են ու եղել են միշտ, պարզապես ներկայիս իրավիճակը տարբերվում է նրանով, որ Հայաստանում իշխանական էլիտան է այլ, որն Արցախի կորստից հետո անվտանգային համակարգին այլ դիտանկյունից է նայում, իսկ Ռուսաստանը, պայմանավորված ուկրաինական խնդիրներով, ունի այլ առաջնահերթություններ։

Ինչ վերաբերում է հնարավոր անվտանգային համակարգերի այլընտանքներին, ապա քաղաքագետն ընդգծեց՝ անվտանգային առումով Արևմուտքում այլընտրանք չկա։

«Պատկերացնել, որ ռուս խաղաղապահների փոխարեն գալու են ֆրանսիացիներ ու գրավեն Ղարաբաղը, բարդ է»,- խոսքը եզրափակեց Իսկանդարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս