Բրյանսկի մարզի ուղղությամբ ուկրաինական 3 ԱԹՍ է ոչնչացվել. ՌԴ ՊՆ

ՌԴ հակաօդային պաշտպանության համակարգերը Բրյանսկի մարզի ուղղությամբ ուկրաինական 3 անօդաչու սարք են ոչնչացրել։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Այս գիշեր կասեցվել է Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օբյեկտների վրա անօդաչու սարքերի միջոցով ահաբեկչություն իրականացնելու փորձը։ Բոլոր ԱԹՍ–ները ոչնչացվել են հերթապահ հակաօդային պաշտպանության համակարգերի միջոցով»,- նշված է հաղորդագրության մեջ։

 

Տեսանյութեր

Լրահոս