Բաժիններ՝

Հրդեհ՝ գազի բալոնի այրման հետևանքով

Մարտի 22-ին, ժամը 12.51-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Երվանդ Քոչար փողոցի թիվ 19 շենքի 13-րդ հարկում այրվում է բնակարան:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 72-րդ բնակարանում:

Հրդեհը մարվել է ժամը 13.03-ին: Պատշգամբում այրվել է 3 կգ-անոց գազի բալոն:

Հրդեհի հետևանքով թեթև այրվածքներ է ստացել բնակչուհի Շ. Խաչատրյանը, ում  շտապօգնության աշխատակիցները հոսպիտալացրել են Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս