Զելենսկին հայտարարել է Թրամփի հետ առաջնագիծ գնալու պատրաստակամության մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Մյունխենի անվտանգության համաժողովի ժամանակ հայտարարել է, որ պատրաստ է ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ միասին այցելել առաջնագիծ, եթե նա ժամանի Ուկրաինա։
«Ես բացահայտ կերպով հրավիրել եմ Թրամփին, բայց դա կախված է նրա ցանկությունից։ Եթե Թրամփը գա, ես պատրաստ եմ նույնիսկ նրա հետ գնալ առաջնագիծ»,- ասել է Զելենսկին։
Ուկրաինայի նախագահը հավելել է, որ կցանկանար ցույց տալ Թրամփին, ով ակնկալում է վերադառնալ Սպիտակ տուն, թե որն է իսկական պատերազմը։