Բաժիններ՝

Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրեն Մհեր Բիշարյանին տեղափոխել են հակակոռուպցիոն կոմիտե. նա ձերբակալվել է

Նախօրեին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի մեծ թվով քննիչներ ժամանել են Հերացի փողոցի վրա գործող դատաբժշկական գիտագործնական կենտրոն, ժողովրդին հայտնի «Հերացու անատոմիկ»։ Հայտնում է SHAMSHYAN.com-ը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քննիչները մի քանի ժամ նշված շենքում գործողություններ են կատարել, որից հետո իրենց հետ հակակոռուպցիոն կոմիտե են տեղափոխել բժշկական գիտությունների դոկտոր, բժշկական համալսարանի դատական բժշկության ամբիոնի պրոֆոսոր, դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրեն Մհեր Բիշարյանին։

Ըստ տեղեկությունների՝ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից նա ձերբակալվել է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս